Ռեգինա
Դերիևա (ռուս.՝ Реги́на Ио́сифовна Дери́ева,
փետրվարի 7, 1949, Օդեսա, Ուկրաինական
ԽՍՀ, ԽՍՀՄ -
դեկտեմբերի 11, 2013[2], Ստոկհոլմ, Շվեդիա),
ռուս գրող և
բանաստեղծուհի։ 1999 թվականի հուլիսից
մինչ մահը ապրել
և ստեղծագործել է Շվեդիայում։
Կենսագրություն
Ռեգինա Դերիևան ծնվել փետրվարի
7–ին 1949 թ.
Օդեսայում։ 1960 թ. նա ծնողների հետ
տեղափոխվում է
Զելինագրադ (այժմ Աստանա), այնուհետև
հինգ տարի անց՝
Կարագանդա։ Իսկ 1969 թ., տեղի երաժշտական
ուսումնարանը ավարտելուց հետո,
տասնչորս տարի
շարունակ տալիս է դաշնամուրի դասընթացներ։
1979 թ.
ավարտում է Կարագանդայի համալսարանի
բանասիրական
ֆակուլտետը, իսկ 1989 թ.-ին ընդունվում
է խորհրդային
գրողների միություն, համալրելով
նրանց շարքերը։
Հետևելով Իոսիֆ Բրոդսկու խորհրդին,
ով Ռեգինա
Դերիևայի բանաստեղծության մասին
գրում է « Ճշմարիտ
հեղինակաթյունն ինքնին պոեզիայի
և ազատության մեջ է»,
1990 թվականին, նա որոշում է լքել
Խորհրդային Միությանը։
1991 թ. սկզբին գաղթելով Իսրայել,
Ռեգինա Դերիևան իր
ընտանիքով հաստատվում է Արևելյան
Երուսաղեմում,
Բեթլեհեմի Բեյթ Սաֆաֆ թաղամասում,
սակայն երբեք չի
հաջողվում ստանալ Իսրայելական
քաղաքացիություն։ 1989
թվականին մկրտվում է կաթոլիկ եկեղեցում,
որից հետո
օրենքի համաձայն ստիպած չէ լքել
երկիրը։ Երուսաղեմում
նա, իր ամուսնու՝ Ալեքսանդր Դերիևի
հետ միասին հիմք են
դնում ռուսալեզու կաթոլիկ համայնքի
ստեղծմանը։ 1996
թ.-ին, Իսրայելի Գերագույն դատարանը
պաշտոնապես
մերժում է Ռեգինա Դերիևային և
նրա ընտանիքին
քաղաքացիություն ստանալու հարցում,
որից հետո մի
քանի տարի, առանց որեւէ փաստաթղթի
շարունակում են
ապրել Երուսաղեմում և աշխատել
Թանթուր էկումենիկ
ինստիտուտում։
1999 թ. ամռանը Ռեգինա Դերիևան շվեդական
եպիսկոպոսության կողմից հրավեր
է ստանում մասնակցել
Լինշոփինգում կայանալիք միջազգային
կոնֆերանսին,
որից հետո առանց վերադարձի իրավունքի,
երկրից
արտաքսվում է իսրայելական իշխանությունների
կողմից։
Շվեդիայում հաստատվելուց և քաղաքացիություն
ձեռք
բերելուց հետո, այնուհետ շվեդիայի
գրողների միության
անդամ լինելով հանդերց, Ռեգինա
Դերիևան ակտիվ
մասնակցում է մի շարք շվեդական
և միջազգային գրական
փառատոների։ 2003 թ., նա արժանացել
է «Shannon Fellowship
of the International Thomas Merton Society», իսկ
2009 Շվեդիայի
Կաթոլիկ եկեղեցու «ORA ET LABORA» մեդալով
իր
գրական աշխատության համար։
Նա թաղված է Ստոքհոլմի հյուսիսային
մեծ գերեզմանատանը «Norra begravningsplatsen»:
Ռեգինա Դերիևայի հիմնական արխիվը
փոխանցված է
Սթենֆորդի համալսարանին։ Որոշ
նյութեր պահվում են
Բեյնեքեի հազվագյուտ գրքերի և
ձեռագրերի գրադարանը։